Էջմիածնի տոնին քաղաքապետարանի բյուջեից շատ քիչ է ծախսվել: Ամեն ինչ արվել է սիրով ու բարեգործությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քաղաքապետը այդպես էլ խուսափեց նշել, թե որքան գումար է ծախսվել քաղաքի տոնը կազմակերպելու համար:
Հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունեք, որտե՞ղ եք Ձեզ տեսնում, Գրիգորյանը նշեց. «Ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ ինձ ժողովուրդն է տեսնում: ժողովուրդը մոտակա հինգ տարին ինձ տեսնում է քաղաքի ղեկին»:
Մանրամասները՝ տեսանյութում











































