Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մայրաքաղաքի գրադարանների արդիականացման բոլոր ծրագրերը լինելու են շարունակական. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝  Գրադարանավարի օրվա առթիվ:

Անշուշտ, ամեն օր չէ, որ խոսվում է գրադարանավարների մասին, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող նվազեցնել այն կարևորությունը, որն ունեն այս անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ: Եվ դա արդարացված է, քանզի գրի և գրականության հանդեպ հայերիս հատուկ վերաբերմունքն առավել ընդգծված է հենց գրադարանավարների մոտ, ովքեր միշտ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ են վերաբերվում թղթին հանձնված մարդկային մտքի հարատևող կրիչներին՝ գրքերին: Ու հենց ա՛յս մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ոչ միայն պահպանվում են գրադարանային գործի լավագույն ավանդույթները, այլև տեխնիկական առաջընթացի, տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում, ժամանակակից մեթոդների կիրառմամբ դրանք հարստացվում ու ծառայեցվում են մեր հանրությանը և երկրին:

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

առիթն օգտագործելով մեկ անգամ ևս վստահեցնում եմ բոլորիդ, որ մայրաքաղաքի գրադարանների արդիականացման, համալրման և տեխնիկական հագեցվածության ապահովման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն անելու է առավելագույնը թե՛ ձեր և թե՛ գրադարանային ծառայություններից օգտվող մեր համաքաղաքացիների համար լիարժեք պայմաններ ապահովելու ուղղությամբ: Շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին՝ լիարժեք վստահությամբ, որ մեր գրադարանների ընթերցասրահները երբևէ չեն զգա գիտելիքի ձգտող ընթերցողների պակաս:

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ՝ ձեր պատասխանատու և նվիրական գործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում