Saturday, 06 06 2026
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը

Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Էջմիածնի տոնի կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Էջմիածնի տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.

«Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքի տոնը:

Էջմիածնի օրը, որը տարիների ընթացքում դարձավ համաժողովրդական իրադարձություն, վստահության և միասնականության տոն է:

Այս վստահությունը գալիս է դարերի խորքից, թրծվել է տառապանքի ու պայքարի բովում և գնում է դեպի դարերը գալիք:

Այս վստահությամբ, միասնականությամբ ու ժողովրդի անսպառ սիրով Էջմիածինը միշտ թշնամիներից պաշտպանվել է համաժողովրդական հավատով:

Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինն իր աշխարհազորով, իր զորավարներով, հոգևոր դասով կանգնեց Սարդարապատն արդեն անցած թուրքական զորքերի դեմ ու փրկեց Երևանը՝ փրկելով Հայաստանն ու հայ ժողովրդին, ապահովելով առաջին Հանրապետության գոյությունը:

Այս վստահությամբ Էջմիածինը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին՝ նախաձեռնելով Թամանյան դիվիզիան՝ հաղթանակի պարը պարելով Բեռլինում:

Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինը հաղթեց Արցախյան ազատագրական պայքարում իր հարյուրավոր զավակների կյանքի և հազարավոր զավակների հերոսականության, անձնազոհության շնորհիվ, գիտակցելով, որ պաշտպանելով Արցախի յուրաքանչյուր թիզ հողը, Հադրութի, Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, Հայաստանի սահմանները, պաշտպանում է Մայր տաճարը: Այս վստահությամբ քաջ էջմիածինցիները, անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում ապրիլյան պատերազմի օրերին: Ինքս պատիվ եմ ունեցել ռազմադաշտում լինել պատվախնդիր էջմիածինցիների հետ, լինել իսկական արծիվ էջմիածինցիների հրամանատարն ինչպես 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ 2016-ի ապրիլյանի:

Այս հավատով հոգևոր կենտրոն Էջմիածինը դարձավ բանականաշինության, պետականության կայացման ու հզորացման ջատագովը:

Փառք անկախության ու Մայր տաճար սուրբ Էջմիածնի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին, հերոսներ ծնող հայոց մայրերին:

Շնորհավորում եմ համայն հայությանը և հատկապես Էջմիածնի ժողովրդին սիրելի քաղաքի 2702-ամյակի առթիվ:

Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է:

Էջմիածնի քաղաքապետն ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը, էջմիածինցիները ջանքեր չեն խնայում հարազատ քաղաքը համայն հայության, քրիստոնյա աշխարհի ու առաջադեմ ողջ մարդկության կենտրոն ուխտատեղի դարձնելու համար:

Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ երկրապահի նոր սերունդներին, եռասերունդ երկրապահին տեր կանգնել սեփական քաղաքի ներկային և արժանապատվորեն այն տանել դեպի ապագան՝ պահպանելով քաղաքի փառավոր պատմությունն ու անունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում