Նյու Յորքում ձերբակալել են անչափահասի, որն իր սոցցանցի էջում սպառնացել է գնդակոծել Ֆյորելո Լա Գուարդիայի անվան արվեստի դպրոցը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Ոստիկանությունը դպրոցի շեմին ձերբակալել է 17-ամյա Բենետա Լինային և նրա տանը խուզարկություն անցկացրել: Խուզարկությունը, սակայն, ոչ մի արդյունք չի տվել՝ անչափահասի տանը զենք չի գտնվել:
Նշվում է, որ արվեստի այդ դպրոցը բավական հեղինակավոր է. այդ դպրոցն են ավարտել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալ Պաչինոն, Ջենիֆեր Էնիսթոնը և Լայզա Մինելին:








































