Խողովակների մոնտաժումը Դարդանելի նեղուցի տակ Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) շինարարության նախագծի կրիտիկական մասն է: Այս մասին Anadolu գործակալությանն ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը շինարարության ընթացքին ծանոթանալուց հետո:
«Շինարարական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են: Եթե շինարարության ներկայիս տեմպը պահպանվի, աշխատանքները նշանակված ժամկետներից շուտ կավարտվեն»,- նշել է Ալբայրաքը:
Նրա խոսքով՝ TANAP-ը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից:







































