Ամեն տարի մոտ 100 մլն մարդ աղքատանում է՝ թանկարժեք դեղորայքի և բժշկական ծառայությունների վրա ծախսերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը։
«400 մլն մարդ հասանելիություն չունի հիմնական բժշկական ծառայություններին, իսկ 100 միլիոնը յուրաքանչյուր տարի լրացնում է աղքատների շարքերն առողջապահության ծառայությունների աղետալի բարձր արժեքի պատճառով»,-ասել է նա։
Ինչպես նշում է Ջիմ Յոն Քիմը, այժմ աղքատության շեմին գտնվող բնակչության միայն 1/3-ն է սոցիալական օգնություն ստանում, իսկ 155 մլն երեխաներ չեն կարողանում կրթություն ստանալ և աշխատանք գտնել։
«Եթե մենք ոչինչ չձեռնարկենք, ապա 2030 թվականին 167 մլն երեխաներ կապրեն աղքատության մեջ»,-նախազգուշացրել է Համաշխարհային բանկի ղեկավարը։











































