Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լևոն Մկրտչյանը մրցանակներ է հանձնել կրթության ոլորտի լավագույն մասնագետներին

Ուսուցչի օրվա առթիվ ավանդաբար ՀՀ կրթության և գիտության նախարը մրցանակներ հանձնեց ոլորտի լավագույն մասնագետներին։ Նախարար ԼևոնՄկրտչյանը, շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ, ասաց, որ ուսուցչի առաքելությունն անգնահատելի է։

«Եթե մենք ցանկանում ենք որևէ կերպ մեր վաղվա ապագան կառուցել, իբրև յուրատեսակ քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդ վստահ նայել ապագային, ապա մենք պետք է կարողանանք նաև վստահ ձեռքերի հանձնել մեր վաղվա սերունդը»,- ընդգծեց նախարարը։ Նրա խոսքով՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ուսուցիչ» ծրագիրը հանրությանը կներկայացվի, որն ամփոփում է բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում իրականացվող քաղաքականության շնորհիվ պետք է կարողանալ տեսնել վաղվա ուսուցչի բոլորովին այլ կերպար։

«Մենք ցանկանում ենք տեսնել բարձր որակ ունեցող, իր գիտելիքների վրա վստահ, ազատ մտածող, ազատ ապրող, սոցիալապես ապահով մարդ, ում վստահում ենք մեր ապագա սերնդի ճակատագիրը։ Սա շատ կարևոր է մեր պետության համար։ Այս ուղղությունը լինելու է մեր հանրակրթական քաղաքականության հիմնաքարն ու մեխը»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը։

Նա վստահեցրեց, որ ՀՀ կրթական համակարգն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված առաքելությունը։

«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում մրցանակ ստացավ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ՝ Օհաննա Ավետիսյանը։ «Սա գագաթնակետն է այն բոլոր նվաճումների, որ ես երբևէ ստացել եմ։ Սա կարևոր, պատասխանատու և պարտավորեցնող մրցանակ է»,- ասաց տարվա լավագույն ուսուցիչը։

«Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակ շնորհվեց Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը։ «Ինձ համար այս մրցանակը շատ արժեքավոր և պատասխանատու է։ Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր բարձր են գնահատել իմ աշխատանքն ու գործուներությունը»,- ասաց Մերի Գանդալյանը։

«Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը։ «Տարվա լավագույն դաստիարակ»-ն ու «Տարվա լավագույն ուսուցիչը», որպես նվեր ստացան ավտոմեքենաներ, իսկ «Տարվա լավագույն տնօրենը»՝ համակարգիչ։

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ուսուցչի օրվա առթիվ «ՀՀ վարչապետի հւոշամեդալով» պարգևտրվեցին Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ալիսա Ամիրջանյանը և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդուարդ Պողոսյանի անվան թիվ 2 հիմանական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նոյեմզար Վարդանյանը։ ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ալ. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի դասվար Վալյա Մանուկյանը և Արագածոտնի մարզի Օշականի Անահիտ մանկապարտեզի դաստիարակ Մարինե Մկրտչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում