Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Սրանք չեն ստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, սրանց տերերը թույլ չեն տա ստորագրել. Հայրիկյան

«Աստված տա, որ ես սխալվեմ, բայց այս իշխանությունները ինքնուրույնություն չունեն։ Եվրոպական համակարգի հետ հարաբերությունների սերտացումը չի բխում ՀՀ իշխանությունների տերերի պատկերացումներից։ Նույնիսկ գրել եմ, որ սրանք չեն կարող ստորագրել, սրանց չի թույլատրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այս անգամ ևս Եվրամիության հետ համաձայնագիրը չի ստորագրվի։

Հայրիկյանն ընդգծում է. «Եթե ես սխալ դուրս գամ՝ ասել եմ, որ 6 ամիս ինքս ինձ կպատժեմ՝ մամուլի ասուլիսներ ու հարցազրույցներ չեմ տա։ Վստահ եմ, գիտեմ սրանց էությունն ու բովանդակությունը։ 2013-ին էլ ընկերներիս հետ խոսելիս ասում էի՝ չեմ պատկերացնում, սրանք ինչպե՞ս կարող են ստորագրել, փաստորեն չէի սխալվում»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը նշում է՝ փաստաթղթի ստորագրումը մեծ առաջադիմական քայլ կլինի Հայաստանի համար. «Միանգամից ասեմ, որ 2013-ին եվրոպացիներն իրենց շատ սխալ պահեցին, չպետք է այդպիսի զուսպ կեցվածք դրսևորեին։ Էս ի՞նչ եք անում, Սերժը Պուտինի՝ իր ղեկավարի հետ հանդիպեց, ինչ-որ բան հայտարարեց, դուք շարունակեք բանակցությունները, թող Սերժը չգա ստորագրելու, ինչո՞ւ եք Սերժի հայտարարությունը համարում ձեր  բանակցությունների ամփոփում։ Նա, ի վերջո, երկրի նախագահ է, որը մարդ է, և որին կարող էին վախեցնել։ Ինձ շատ լուրջ մարդիկ ասել են, որ նրանց վախեցրել են»։

Մեր զրուցակիցը մտահոգություն ունի, որ վերջին պահին ՌԴ նախագահը կարող է թույլ չտալ ստորագրել այդ համաձայնագիրը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում