Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների կյանքը ոչ ոքի հանգիստ չի տալիս։ Այս անգամ նորությունները ոչ թե Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի մասին են, այլ Կամիլլա Փարքեր-Բոուլզի, ով կոտրել է արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի միությունը։
Արևմտյան մամուլում հայտնվել են ներքին տվյալներ արքայազն Չարլզի անձնական կյանքի մասին։ Գաղտնիք չէ, որ նա դավաճանել է Դիանային և ողջ կյանքը սիրել միայն մեկ կնոջ՝ Կամիլլային։ Հազիվ թե ինչ-որ մեկին հայտնի լինի, թե ինչպես է սկսվել Չարլզի և Կամիլլայի սիրավեպը։ Տեղեկություններ կան, որ Քորնուոլի դքսուհին սկսել է գահաժառանգի հետ հանդիպել՝ ապագա ամուսնուն՝ Էնդրու Փարքեր-Բոուլզին զայրացնելու համար։

Վերջերս բրիտանական թագավորական ընտանիքին մոտ լրագրողուհի Փեննի Ջունորը պատմել է այն մասին, որ սկզբում Կամիլլան գայթակղել է Չարլզին միայն այն բանի համար, որպեզի վրեժ լուծի իրեն դավաճանող փեսացուից։ 1970-ականների սկզբին Էնդրյուն նույնիսկ գաղտնի հանդիպել է արքայադուստր Աննայի՝ Չարլզի կրտսեր քրոջ հետ։ Ինչպես հայտնի է, այդ սիրավեպը շարունակություն չի ունեցել։
Մի անգամ Կամիլլան զբոսնելիս է եղել Լոնդոնում, երբ նկատել է փեսացուի մեքենան, որը կանգնած է եղել իր ընկերուհու տան մոտ։ Նա ծակել է անիվները և շրթներկով ցասկոտ ուղերձ գրել մեքենայի ապակուն։ Նման տեղեկություն է հրապարակում The Daily Mail-ը։
Ներքին աղբյուրներն ասում են, որ այդ դեպքը խթան է տվել Կամիլլային, և նրա ընկերուհիներից մեկն իրեն ծանոթացրել է արքայազն Չարլզի հետ։ Հենց նրա օգնությամբ է Կամիլլան ստիպել Էնդրյուին խանդել՝ հասկանալով, որ արքայազնի հետ սիրավեպը ոչինչի չի հանգեցնի։ Արդյունքում 1973 թվականին Կամիլլան, այդուհանդերձ, ամուսնացել է Էնդրյուի հետ և նրա հետ ապրել 22 տարի։ 1995 թվականին, երբ նրանք ամուսնալուծվել են, մեկ տարի անց ամուրի է դարձել նաև արքայազն Չարլզը։
.jpg)





































