«Բացի աճուրդով վաճառքից՝ նաև միանգամից պետական գույքի վաճառք է տեղի ունեցել մի քանի ընկերությունների»,- դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հարց ուղղելով, թե ինչպե՞ս են ընտրվել այն կազմակերպությունները կամ անհատները, որոնց պետք է վաճառվի:
Պատգամավորի խոսքով՝ քանի որ կան սնանկացած կառույցներ, արդյո՞ք սրանից չպետք է հետևություն անել, որ ճիշտ չեն ընտրվել այն կառույցները, որոնց վաճառվել է պետական գույքը. «Որոշումները կայացրած համապատասխան մարդիկ պետք է պատժվեն, որովհետև փաստացի գույքը վերցրել են, և ամբողջ ունեցվածքը կոռուպցիոն տարբեր սխեմաներով վաճառել են և վերջում էլ սնանկ ճանաչվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































