«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երբ այսօր ԱԺ-ում փորձեց անդրադառնալ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ելույթին, նա տեղից սկսեց ռեպլիկներ անել: «Րոպես պահեք, ես էդքան զահլա չունեմ: Պարոն Գեղամյանը ասում է՝ Արաքսը անցնենք, հասնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ հռետորիկան է, դուք դրա հետ ինչ գործ ունեք, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին: Համաձայն եմ՝ բոլորն էլ են նույնն են մնացել՝ թուրքերն էլ չեն փոխվել, ռուսներն էլ չեն փոխվել: Պատմության դասեր եք տալիս, ինքներդ գնացեք, սովորեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:











































