ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել է շշուկներն այն մասին, թե մտադիր է լքել պաշտոնը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Պետդեպում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ։
«ԱՄՆ փոխնախագահը (Մայքլ Փենս) երբեք չի համոզել ինձ մնալ պետքարտուղարի պաշտոնում, քանի որ ես երբեք չեմ դիտարկել այդ պաշտոնը թողնելու հնարավորությունը»,-ասել է նա։
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի բազմաթիվ աղբյուրներին, հայտնել էր, որ Թիլերսոնը Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի այլ անդամների ներկայությամբ անվանել էր Թրամփին բթամիտ և սպառնացել ինքնակամ լքել պաշտոնը՝ պետության ղեկավարի հետ մի շարք ներքաղաքական ասպեկտներով անհամաձայնության պատճառով։







































