Wednesday, 17 06 2026
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը

Երևանում կբացվի Օստեոպորոզի ուսումնական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների ծրագրի տնօրեն, միջազգային կրթության փոխնախագահ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Հայաստանի առողջապահական համակարգին տևական ժամանակ օժանդակություն ցուցաբերող պրոֆեսորի այս անգամվա այցելությունը Հայաստան առավել բեղմնավոր է։

Ջոն Բիլեզիկյանի գործադրած ջանքերի շնորհիվ օստեոպորոզի միջազգային հիմնադրամը և Դենսիտոմետրիայի համաշխարհային ասոցիացիան Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել են դենսիտոմետրիայի միջազգային ուսուցում, որը տալիս է միջազգային վկայական և դենսիտոմետրիայի մասնագետ աշխատելու հնարավորություն: Երեկ մեկնարկած դասընթացին մասնակցել են Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 15 երկրի բժիշկներ։

Այս ամենը տեղեկացնելով նախարարին` Ջոն Բիլեզիկյանը ներկայացրել է նաև կրթական և գիտական առաջիկա իր պլանները։ Նշել է, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում կկայանա Օստեոպորոզի միջազգային տասնմեկերորդ գիտաժողովը: ԱՄՆ-ի առաջատար բժշկական ասոցիացիաների ուղեցույցների վրա հիմնված դասախոսությունները Հայաստանի բժիշկներին կներկայացնեն օստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդներին:

Պրոֆեսորի նախաձեռնությամբ այցի շրջանակում Երևանում կբացվի Օստեոպորոզի ուսումնական կենտրոն։ Ջոն Բիլեզիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև այդ կենտրոնում իրականացվելիք աշխատանքները։

Նախարարը բարձր է գնահատել վերջին 10 տարում անվանի պրոֆեսորի աջակցությունն առողջապահության ոլորտին, մասնավորապես` օստեոպորոզի ախտորոշման ու բուժման գործընթացներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում