«Մեծ պատիվ էր «Բորուսիայում» լինել Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը: Նա իր աշխատասիրության և ինտելեկտի շնորհիվ այսօր հանդես է գալիս աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին:
Նրա խոսքով վաղը Լեհաստանի հավաքականին ծանր հանդիպում է սպասվում, չնայած իրենք հավատում են հաղթանակին: «Հայաստանը արագաշարժ ֆուտբոլստներ ունի և կարողանում է արագ հակագրոհներ կազմակերպել: Դրա ապացույցը Վարշավայում տեղի ունեցած խաղն էր: Հիշում ենք նաև 2007 թվականի պարտությունը, սակայն հուսով եմ, որ վաղը կհաղթենք»,- ավելացրեց Բլաշիկովսկին:






































