Լաս Վեգասի հրաձիգ Սթիվեն Փեդոքը կարող էր կոտորած կազմակերել դեռևս անցած ամիս: Այս մասին հայտնում է Daily Beast-ը՝ հղում անելով աղբյուրներին իրավապահ մարմիններում:
Պարբերականի տեղեկությամբ՝ Փեդոքը սկզբում թիրախավորել է անցած հանգստյան օրերին անցակցված Life is Beautiful երաժշտական փառատոնը: Նա մի քանի բնակարան է վարձել, որոնց պատուհանները «նայել են» միջոցառման հրապարակին:
Պորտալի զրուցակիցը ենթադրել է, որ մարդասպանը, հնարավոր է, կորցրել է ինքնատիրապետումը կամ փոխել է իր ծրագրերը:






































