2017 թվականին ավելի քան 2 մլն մարդ ստիպված է եղել լքել հարազատ երկրները։ Այս մասին հայտնել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության Գործադիր կոմիտեի ղեկավար Ֆիլիպո Գրանդին։
«2017 թվականին ավելի քան 2 մլն մարդ լքել են իրենց երկրները որպես փախստական։ Հաճախ նրանք հիվանդ են, վիրավորված և քաղցած, գտնվում են հեռավոր բնակավայրերում, աղքատ և ոչ բավարար զարգացած համայնքներում»,-ասել է Գրանդին։
«Միլիոնավոր մարդիկ ներքին տեղահանվածներ են դարձել իրենց երկրնրում պատերազմների պատճառով, մասնավորապես Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում, Ուկրաինայում։ Քաղաքացիական անձիք իրենց վրա են վերցնում Սիրիայի առանցքային ռազմավարական բնակավայերում զինված առճակատումների հիմնական հարվածը»,-ասել է նա։
Նա նշել է, որ փախստականների հարցը հաճախ դառնում է որոշ պետությունների համար «քաղաքական գործիք»։











































