ԴԱԻՇ-ը ստանձնել է Դամասկոսում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պայթյունին իրենց մասնակցության մասին հայտարարությունը գրոհայինները հրապարակել են երեքշաբթի Telegram-ի ալքիներից մեկում: Հայտարարության մեջ ասվում է, որ 2 գրոհայիններ նախ կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի մոտ, հետո պայթեցրել են իրենց: Երրորդ մահապարտ-ահաբեկիչն իրեն ավելի ուշ է պայթեցրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դամասկոսի Ալ-Միդան շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի հետևանքով 17 մարդ է զոհվել:











































