Ավտոբուսի չափսեր ունեցող աստղակերպը հոկտեմբերի 2-ին թռել է Երկրից համեմատաբար մոտ հեռավորության վրա։ Space.com-ի հաղորդմամբ՝ այն մեր մոլորակի համար սպառնալիք չի ներկայացրել։
Աստղակերպը, որին տվել են 2017 SX17 անվանումը, թռել է Երկրի և Լուսնի միջով՝ Երկրից 87 հազար կմ հեռավորության վրա։
Այդ աստղակերպը նկատվել էր սեպտեմբերի 24-ին։ Համաձայն գիտնականների հաշվարկների՝ այն Արևի շուրջ մեկ պտույտ է կատարում 467 օրում։









































