ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ոչ մի լուրջ պատճառ ԱԺ-ում չհնչեց, թե ինչու չպետք է ստեղծվի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով, թե ինչու պետք է Հայաստանը մնա ԵԱՏՄ համակարգում:
«Ի՞նչ ենք մենք ուզում ստանալ ԵԱՏՄ-ից՝ մենք ուզո՞ւմ ենք այդ տոտալիտար համակարգը բերել և մեր երկիրը դարձնել Ադրբեջա՞ն, թե՞ Ղազախստան կամ Բելառուս: Այդպիսի՞ն եք ուզում տեսնել ձեր զավակների ապագան»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































