Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երազանքից՝ իրականցում. Ռալֆ Յիրիկյանի խորհուրդներն ապագա առաջնորդներին

Հարգելի գործընկերներ

Արձագանքելով «Առաջնորդության դպրոցի» հրավերին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս անցկացրեց «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցում:

Անդրադառնալով առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ որակներին և ունակություններին՝ Ռալֆ Յիրիկյանը նախ և առաջ կարևորեց ինքնաճանաչողությունը: Սեփական հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը՝ ինքնազարգացման, անհատականության կայացման կարևոր նախապայմաններ են, որոնք անհրաժեշտ են երազանքներն իբրև ճշգրիտ նպատակներ ձևակերպելու և դրանց իրականացման համար ստեղծագործական լուծումներ գտնելու գործում: «Սեփական բնավորության ու խառնվածքի ուժեղ և թույլ կողմերի հետ անկեղծ առերեսումն է, որ մարդուն դարձնում է մարդ, ու առավել ևս՝ առաջնորդ: Օբյեկտիվ մտածողության զարգացումը, ըստ իս, սկիզբ է առնում այստեղից», – նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Վերհիշելով կյանքի իմ անցած ուղին՝ չեմ կարող չնշել հետևյալը. ոչ այնքան համալսարանում ստացած կրթությունը, որքան հենց կյանքի ու աշխատանքային դժվարությունների հետ բախումն ու ձախողումներն են, որոնք առաջադրում են «ինչու՞ այսպես պատահեց» ու «ինչպե՞ս ելք գտնել» հարցերը, և պարտադրում մտածել: Այսպես է զարգանում վերլուծական միտքը, այսպես ենք մենք ճանաչում մեր հնարավորությունների սահմանները, ճանաչում կյանքի օրինաչափությունները, դառնում ինքնավստահ ու համարձակ», – նշել է Ռալֆ Յիրիկյանը: Նա նաև հորդորեց ներկաներին, որ առաջնորդ դառնալը չդարձնեն ինքնանպատակ: «Դարձեք մասնագետ, անընդհատ աշխատեք ձեր հմտություններն ընդլայնելու ուղղությամբ, և առաջնորդ կդառնաք ինքնաբերաբար: Ձեր ձախողման և հաջողության բանալին բացառապես ձեր ձեռքերում է»:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկաների ուշադրությունն ուղղեց մեկ այլ կարևոր հանգամանքի վրա՝ աշխատանքի բարոյական կողմի վրա: Որպես հաջողակ գործարար՝ նա խորհուրդ տվեց կարևորել ոչ միայն այն, թե ինչն է ձևակերպվում իբրև նպատակ, այլև այդ նպատակին հասնելու միջոցները: Առաջնորդը պետք է ուղղորդի մարդկանց դեպի այնպիսի արժեքի ստեղծումը, որը նպաստելու է հանրային բարիքի ստեղծմանը, ինչը հնարավոր է բացառապես ազնիվ ճանապարհով և միջոցների գործադրմամբ: Ռալֆ Յիրիկյանը նաև խոսեց լավ առաջնորդի՝ թիմային խաղացող լինելու մասին: «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Թիմային աշխատանքը՝ կորպորատիվ մշակույթի զարգացման կարևոր պայման է», – նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ըստ բանախոսի՝ ապագա առաջնորդները պետք է նաև սովորեն գնահատել ժամանակը:

Բաց դասի ընթացքում տեղի ունեցավ անկեղծ զրույց ու մտքերի փախանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին թե՛ գործարարության ոլորտին ու կորպորատիվ կառավարման մշակույթին, և թե՛ առաջնորդի հատկանիշների վերաբերյալ իր պատկերացումներին: Հանդիպման ավարտին, Ռալֆ Յիրիկյանը ոգևորեց ներկաներին՝ նրանց խորհուրդ տալով զգուշանալ, բայց երբեք չվախենալ սխալներ գործելուց. «Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Շատ կարևոր է դուրս գալ առօրեականի կաղապարներից: Վախը նորույթից ու անհայտից մեծ խոչընդոտ է զարգացման ու ինքնազարգացման համար»:

«Առաջնորդության մասին գրվել են հազարավոր աշխատություններ, առաջնորդության տարբեր ուղղությունների բացահայտման ու զարգացման ուղղությամբ աշխատում են գիտական հեղինակավոր ինստիտուտներ: Մարդկությունը տիրապետում է հարուստ տեղեկությունների տարբեր դարաշրջանների առաջնորդների վերաբերյալ: Առաջնորդության հայկական պատմությունը լի է ինքնազոհ ու նվիրյալ առաջնորդներով, ում համար ազգապահպանությունը, հանրային բարիքի ստեղծումը եղել են առաջնային նպատակներ: Վստահ եմ, որ մեր ժամանակներում, գործարար առաջնորդության դեպքում ևս մեր աշխատանքի վերջնանպատակը պետք է լինի այդ նույն արժեքների ստեղծումը», – եզրափակել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում