Լաս Վեգասի Mandalay Bay Casino խաղատան մոտ հրաձգության զոհերի թիվը հասել է 50-ի, 200 վիրավոր կա: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Ըստ ականատեսների՝ կրակը վարել է հյուրանոցային համալիրի անհայտ այցելու: Նա գտնվել է շենքի 32-րդ հարկում:
Հրաձիգը, ենթադրաբար, փախուստի մեջ է։ Ոստիկանությունը փակել է հարակից ճանապարհները։









































