Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Ինտերնետից օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում ինտերնետ օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ: Այս մասին  «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» թեմայով համաժողովում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Բնակչության մեծ մասը չի պատկերացնում այն խնդիրները, որոնց կարող է բախվել ինտերնետում` սկսած երեխաների հետ կապված խնդիրներից, վերջացրած կիբեռանվտանգության հարցերով: Գրագիտության բարձրացման տեսանկյունից արվող աշխատանքը բավարար չէ: Խնդիրը բազմաշերտ է, պետք է կրթել դպրոցներում, բուհերում, դրանից բացի կան ահռելի քանակով մարդիկ, ովքեր այդ հնարավորությունը չունեն: Ինչ անեն այն մարդիկ, ովքեր արդեն մեծ են, դպրոցական, բուհական տարիքից դուրս են: Այսինքն` ազգային մակարդակով ծրագրեր պետք է իրականացվեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ինտերնետ գրագիտությունից բացի, օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներ կան: Սամվել Մարտիրոսյանի խոսքով, օրինակ, ինտերնետ առևտուրն աճում է շատ արագ, բայց օրենսդրությունը չի հասնում դրա հետևից:

Ինտերնետի զարգացմանը, հասանելիությանը զուգահեռ մեծանում է օգտվողների թիվը, հետևաբար ավելանում է նաև այդ ոլորտում հանցագործությունների քանակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժնի պետ Վահագն Հարությունյանը:

«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հակավիրուսային ծրագրեր, չօգտագործել ոչ լիցենզավորվածները, սոցցանցերից օգտվելիս լինել ուշադիր, լուրջ մեթոդներ կիրառել անձնական էջերը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում