Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Կա՛մ բանակը քաղաքականությամբ, կա՛մ քաղաքականությունը բանակով

Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ մի քանի նշանակումներ է արել Զինված ուժերի գլխավոր շտաբում: Դրա նախորդ օրն էլ Սարգսյանը նշանակումներ էր կատարել Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմում, հրամկազմում: Իհարկե, Զինված ուժերում նմանօրինակ նշանակումները պարբերական գործընթաց են, որի որոշ դրվագներ հայտնվում են ուշադրության կենտրոնում, որոշ դրվագներ՝ ոչ: Սակայն թերևս հնարավոր է արձանագրել, որ նմանօրինակ ծավալով նշանակումներ և վերադասավորումներ Սարգսյանը Զինված ուժերում իրականացրել էր կարծես թե ապրիլյան պատերազմից հետո, որի զգալի մասն էլ պայմանավորված էր նրանով, որ հեռացվեցին թերացած հրամանատարներ, որոնց սխալները կամ բացթողումները ազդել էին ապրիլյան ռազմական գործողությունների վրա բացասական իմաստով: Նաև հայտնի էին կադրային փոփոխությունները, այսպես ասած, կոռուպցիոն ռիսկերի կամ կասկածների համատեքստում:

Միևնույն ժամանակ այդ ամենի վերաբերյալ ուշագրավ էր ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բնորոշումը, որ ինքը համաձայն չի եղել այդ փոփոխություններին և համաձայն չի եղել, որ ապրիլյան պատերազմում որոշակի բացթողումների և կորուստների համար պետք է պատասխան տա բանակը կամ միայն բանակը: Ինչի՞ համար է բանակը կամ զինուժը պատասխան տալիս այժմ տեղի ունեցող կադրային փոփոխություններով կամ վերափոխումներով. հարց է, որը առաջանում է դրանց ծավալից ելնելով:

Փաստորեն նվազագույնը երկու օր շարունակ Սարգսյանը կատարում է առանցքային նշանակումներ և վերադասավորումներ Զինված ուժերում, և դա, իհարկե, դժվար է սովորական, առօրյա գործընթաց համարել: Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, հարցը ենթադրում է նաև մեկ այլ ենթահարց. Սարգսյանի որոշումները անմիջականորեն Զինված ուժերի առաքելությանն ու գործառույթների՞ն են առնչվում, այսինքն՝ պայմանավորված կամ թելադրված են անմիջականորեն դրանցո՞վ, թե՞, այդուհանդերձ, նրա այս քայլերի ներքո ավելի շուտ նկատվում են պարզապես ներքաղաքական, ներիշխանական զարգացումների և վերադասավորումների դրոշմն ու ազդեցությունը:

Բանն այն է, որ այստեղ տեղի ունեցողը իսկապես լուրջ է և առնչվում է անմիջականորեն իշխանության լիազորությունների վերաբաշխմանը, ինչը ենթադրում է նաև հենց զինված ուժերի դերի վերափոխում և, որպես քաղաքական գործոն, դրանց ակտիվացում: Երբ Սերժ Սարգսյանը նշանակում էր պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանին, նա հայտարարեց, որ եկել է ռազմաքաղաքական դիվանագիտության ակտիվության ժամանակը: Կասկածից վեր է, որ բանակը, որպես քաղաքական գործոն, աներկբայորեն ակտիվանալու է նաև ներքին քաղաքականության մեջ, և սա, այսպես ասած, քաղաքականությանը միջամտելու խնդիր չէ, այլ օբյեկտիվ իրողություն, որ առկա է թերևս բոլոր երկրներում:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ կայացած երկրներում բանակի ներգրավվածությունը կարգավորվում է բազմաթիվ քաղաքական ֆիլտրերով և ավանդույթներով, ոչ թե տեղի է ունենում որպես գործադիր իշխանության ձեռքին մահակ: Ներկայումս, առաջիկա վերափոխումներին ընդառաջ, թերևս տեղի է ունենում նաև այս տրանսֆորմացիան, և բանակը գործադիր իշխանության կամ պարզապես իշխանության ձեռքին գործիքից, որ կիրառվում էր ներքաղաքական նպատակներով, վերածվում է արդեն քաղաքական գործոնի: Սա կարող է բերել որոշակի մետամորֆոզների, քանի որ Հայաստանում կայացած չեն քաղաքական, կառավարման ինստիտուտները, և չեն գործում քաղաքական մշակույթը ֆիլտրող մեխանիզմները, սակայն մյուս կողմից՝ այս տարբերակը թերևս կարող է առնվազն որպես անցումային տարբերակ լինել առավել նպատակահարմար, քան բանակը որպես «կույր գործիք» կիրառելու տարբերակը, ինչը հղի է ընդհուպ մինչև ողբերգական հետևանքով, և ինչին Հայաստանը մեկ անգամ բախվել է ինը տարի առաջ:

Իր հերթին այդ իրավիճակը հետևանք է թողնում նաև բանակի համար, բանակի հանդեպ վերաբերմունքի մասով, որ առկա է լինում իշխանության մոտ, և խոշոր հաշվով ապրիլյան պատերազմում ի հայտ եկածը գուցե նաև հենց դրա հետևանքն է, երբ քաղաքական իշխանությունը կամ, ավելի շուտ, ամբողջական իշխանական համակարգը բանակին վերաբերվում է հենց որպես իր ներքաղաքական գործիքի, ըստ այդմ՝ բանակի խնդիրներն ու կարիքներն էլ առավելապես դիտարկելով հենց այդ կոնտեքստում, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է պաշտպանունակությանը, պաշտպանության կազմակերպմանն ու ռեսուրսային հագեցմանը:

Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը անխուսափելիորեն պետք է վերանայվեր, և ներկայումս գործնականում տեղի է ունենում հենց այդ ընթացքը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին առումով: Սա էլ իր հերթին է իհարկե ռիսկեր պարունակում, սակայն խնդիրն այն է, որ դրանք գտնվում են մինչ այժմ եղած վիճակի առումով անհամեմատ այլ մակարդակի և հարթության վրա, որտեղ պետական և հանրային շահի արտահայտվածությունը անհամեմատ ավելի է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատերազմող երկրում բանակը անխուսափելիորեն կա՛մ զբաղվելու է քաղաքականությամբ, կա՛մ քաղաքականությունը կզբաղվի բանակով:

Բանակը տվյալ դեպքում անմիջական զինվորականությունը չէ՝ մասնավորապես երկու օրերի ընթացքում կատարված նշանակումների շրջանակն ընդգրկող: Տվյալ պարագայում խնդիրն իհարկե ավելի լայն է և խորը ու անմիջական հակասության մեջ չի մտնում զինվորականության բուն գործառույթների և պարտականությունների հետ:

Ի վերջո՝ բանակ, զինված ուժեր հասկացությունն ավելի լայն է կամ առնվազն պետք է լինի ավելի լայն, և տվյալ պարագայում խնդիրը հենց այդ լայնությունը ձևավորելն է, որ պահանջվում է առաջին հերթին պետական շահով, և ինչում թերացումը հանդիսացավ ապրիլյան գլխավոր դասերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում