Բրազիլիայի հյուսիսում երկրի սուրբ հովանավոր Նոսա Սենյորա Ապարեսիդայի պատվին Ամազոնում անցկացված փոքրիկ նավակներով կրոնական շքերթի ժամանակ խեղդվել է առնվազն 12 մարդ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունները հայտարարում են, որ հաջողվել է փրկել 21 մարդու, 6-ը համարվում է անհետ կորած:
Փրկարարներից մեկը հայտնել է, որ հիսուն նավակներից մեկը բախվել է առափնյա ծանծաղուտին և շրջվել: Նրա խոսքով՝ նավի վրա եղել է մոտ 100 մարդ՝ թույլատրելիից երկու անգամ ավելի: