ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կմեկնի Ժնև, որտեղ հոկտեմբերի 15-16-ը Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլում կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ փոխանցում է Ria Novosti-ն:
«Վեցյակի» կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներ (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան), ինչպես նաև Գերմանիան:
Բանակցություններն անցկացվում են ԱՄՆ-ի և Իրանի հռետորաբանության մեղմացման ֆոնին: Այդ երկրների առաջնորդները հասկացրել են, որ պատրաստ են Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: