Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռևս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցության ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահին տեղում զեկուցել են նաև այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին. Գյումրու թվով տասը փողոցների հիմնանորոգման և քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արդյունքում քաղաքը կունենա անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Հանրապետության Նախագահին Գյումրիում ներկայացրել են նաև Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նախագահի շրջայցը տոնական Գյումրիում մեկնարկել է «Սև ամրոց» համալիրից, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է և գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանման գոտում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նախկինում որպես ռազմական կառույց ծառայած և այժմ մշակութային կենտրոն դարձած համալիրի պայմաններին, «Սև ամրոցի» տարածքում բացված թանգարանի ցուցանմուշներին, որոնք պատմում են «Ալեքսանդրապոլ» ամրոցի կառուցման, քաղաքի հիմնման և ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած հայ գեներալների մասին:

Հանրապետության Նախագահը Գյումրու մեկ այլ մշակութային օջախում՝ «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում», ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին, որոնք այցելուներին պատմում են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարության, առավել տարածում գտած արհեստների, հասարակական կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին։ Նախագահի հանձնարարությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի վերանորոգման կարիք ունեցող թանգարանին:

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն և իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաև նոր խմբակների գործունեության համար: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է արվեստի պալատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով և խոստացել աջակցել դրանց հնարավորին շուտ լուծմանը` կարևորելով երեխաների կրթության ու բազմակողմանի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում Հանրապետության Նախագահին ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք և կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաև կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ և կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում Նախագահ Սարգսյանին զեկուցել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Նշվել է, որ մինչ այսօր փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման և հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի և դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, ցածր լարման օդային գծերը փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով: Իրականացվել են փողոցի վերևի շերտի բետոնային աշխատանքները, և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Ի թիվս իրականացված աշխատանքների, փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելել է Գյումրու «Երիտասարդական պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ: Համայնքային ենթակայության այս կազմակերպությունը միտված է համախմբելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի երիտասարդությանը՝ դառնալով ժամանցի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության լավագույն վայր քաղաքում: Գյումրու օրվա առթիվ «Երիտասարդական պալատում» կազմակերպվել է Արհեստների փառատոն, որին մասնակցել են Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ քաղաքները՝ ներկայացնելով իրենց արհեստավորների աշխատանքները:

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Սուրբ Աստվածածին (Սուրբ Յոթ վերք) եկեղեցում մոմ է վառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում