Ռուսական արմատներով սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է Vogue Mexico-ի աստղ։ Նա բաց դեկոլտեով նկարահանվել է ամսագրի շապիկին՝ ավազե բլուրների ֆոնին։ Ծննդաբերությունից 6 ամիս անց նա ակտիվորեն աշխատում է։
Իրինայի լուսանկարը հայտնվել է շապիկին «Անապատի մարգարիտը» ֆոտոսեսիայից հետո, որն արել է լուսանկարիչ Ջեյսոն Քիբլերը։ Նրա դեկոլտեն, հագուստի ոսկեգույն կարերն ու արևելյան ոճի դիմահարդարումն առանձնահատուկ ուշադրություն են գրավում։
Չնայած դուստրը դեռևս շատ է փոքր, Իրինան հասցրել է վերջին ամիսներին նկարահանվել մի շարք փայլերես ամսագրերի շապիկին, ներքնազգեստի գովազդում, ինչպես նաև ծննդաբերությունից հետո առաջին անգամ պոդիում բարձրանալ։










































