Կատալոնիայի անկախության կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների ընթացքում տուժածների թիվը հասել է 337-ի։ Այս մասին Twitter –ում հայտնել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը։
Կատալոնիայում անկախության հանրաքվեն դեռևս ընթացքի մեջ է, որն իսպանական իշխանությունները համարում են անօրինական։ Քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով 9.00-ին։ Իրավապահներն արգելափակել են ընտրատեղամասերի զգալի մասը։
#Portaveu @jorditurull: “hi ha 337 persones ferides o contussionades. Demanem a persones ferides que facin denúncia a @mossos“
— Govern. Generalitat (@govern) 1 октября 2017 г.










































