ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունների հետ անվտանգության համաձայնագրի շուրջ մասամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն էլ ուժի մեջ կմտնի 2014թ.՝ ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո:
Քաբուլում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ համատեղ մամլո ասուլիում Քերին նշել է, որ դեռ տարաձայնություններ կան, մասնավորապես՝ օտարերկրյա զինծառայողների անձեռնմխելիության վերաբերյալ:
Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ այդ հարցը կլուծի երկրի խորհրդարանն ու ավագները: