ATP-ն և WTA-ն այսօր հրապարակել է թենիսիստների նոր վարկանիշային աղյուսակը:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը (12070 մ.), սակայն նրան ընդհուպ մոտեցել է սերբ Նովակ Ջոկովիչը (12025 մ.): Երրորդ տեղում ընթացող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ունի ընդամենը 9230 միավոր: 4-րդը բրիտանացի Էնդի Մարեյն է (6625 մ.), 5-րդը՝ շվեդ Ռոբին Սոդերլինգը (4595 մ.):
Կանանց աղյուսակում նույնպես առաջին եռյակում փոփոխություններ չկան. 1-ինը դանիացի Կարոլին Վոզնյացկին է (9915 մ.), երկրորդը՝ բելգիացի Կիմ Կլայստերսը (8215 մ.), 3-րդը՝ ռուս Վերա Զվոնարյովան (7935 մ.): Իսկ ահա Rolan Garros-ի հաղթող չինուհի Նա Լին 3 հորիզոնականով առաջադիմել է և զբաղեցնում է 4-րդ տեղը (6475 մ.):









































