Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ծանր հիվանդությունից հետո 2017 թվականի սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­գության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով. «Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը:

Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում:

Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչև ստորաբաժանման ղեկավար:

2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:

2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:

Աշխատանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Գորիկ Հակոբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգևների:

«Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր է:

Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, ինչպես նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի», «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով:

Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ ձևավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը և անձնակազմը խոր վշտով սգում են Գորիկ Գուրգենի Հակոբյանի մահը և իրենց ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին:

Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը12.00-14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում