Sunday, 05 07 2026
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

«Ծառուկյան» դաշինքում որոշել են` առճակատման չեն գնալու. մենք «փաս». «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքում» քննարկել են նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը և որոշել՝ որտեղ ուժեղ թեկնածու կա, անպայման առաջադրել։ Սակայն որոշել են նաև սուր առճակատման չգնալ, առաջադրել նաև անկուսակցականների։

Մի քանի տեղ արդեն հայտնի են թեկնածուները․ Սիսիանի քաղաքապետի ընտրություններում կառաջադրեն նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսային՝ Կարեն Համբարձումյանին։

ԲՀԿ-ականները կատակում են, որ Հակոբջանյանի սիրտը չի կտրվում Սիսիանից, թեպետ պաշտոնից ազատվելուց հետո հիմնականում Երևանում է բնակվում։ Համայնքների խոշորացման արդյունքում Սիսիանին 27 գյուղ է միացել։ Վայոց Ձորի Արենի համայնքում էլ ԲՀԿ թեկնածուն կլինի Արփիի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, Չարենցավանում քննարկում են ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի թեկնածությունը, իսկ Ապարանում, թերևս, «փաս» կմնան, եթե առաջադրվի «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը։

«Դե, եթե Կարենին ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն է պաշտպանում անգամ, մենք անելիք չունենք»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։ Քննարկել են Աղվան Հովսեփյանի «սև ցուցակում» հայտնված Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, սակայն պարզվել է, որ 6 ամսվա գրանցում չունի, մոտ 10 օր պակաս է։ Անգամ դիմել են արդարադատության նախարարին՝ ապարդյուն։ Առաջադրումները կսկսվեն հոկտեմբերի 1-ից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում