Իրաքյան Քրդստանի կառավարությունը դաշնային կառավարության վերահսկողությանը չի փոխանցի սահմանային անցակետերը, որոնք գտնվում են քրդական ինքնավարության տարածքում։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով Էրբիլի աղբյուրին։
Հաղորդվում է, որ Իրաքի քրդական տարածաշրջանի իշխանություններն իրաքյան կառավարական ուժերի վերահսկողությանը չեն փոխանցի հարևան պետությունների հետ սահմանի ոչ մի հսկիչ-անցակետ։
Ավելի վաղ Al Sumaria հեռուստաալիքը, հղում անելով Իրաքի ուժային կառույցների աղբյուրներին, հայտնել էր սահմանային տերմինալների նկատմամբ վերահսկողության սահմանման համար Բաղդադի՝ արդեն շաբաթ առավոտյան զինվորական ուժեր ուղարկելու պլանների մասին։









































