Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքական դաշտում անցած տարվա նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցողը հանդիսանում է անոմալիա։
Դմիտրի Սայմսի գլխավորած ամերիկացի փորձագետների խմբի հետ հանդիպման ժամանակ դիվանագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, ըստ երևույթին, չի կարողանում հաղթահարել ընտրությունների հետևանքները։
«Այդ քննարկման մեջ ԱՄՆ-ում տեղի ունեցող ամեն բացասական երևույթի համար Ռուսաստանի դեմ մեղադրանքներ առաջադրելու փորձերը մենք, իհարկե, չենք ընդունում»,-նշել է նախարարը։
Սակայն Լավրովին ուրախացրել է այն, որ Ամերիկայում կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման նկատմամբ։









































