Կատալոնիայում այսօր տրակտորներով երթ է անցկացվել՝ հաջակցություն ինքնավար շրջանի անկախության հանրաքվեի, որի անցկացումը ծրագրված է հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի Ֆերմերների միությունը։
Տրանսպորտային միջոցների ավտոշարասյուները շարժվել են Կատալոնիայի տարբեր կետերից։ Երթի վերջնակետն Իսպանիայի իշխանություններին պատկանող շենքերն են։ Ակցիան ուղղված է ինքնավարությունում ժողովրդավարության ու ազատության պաշտպանությանը։
Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական և վստահեցնում, որ այն չի կայանա։







































