Թուրքիայի իշխանությունները 117 զինծառայողի ձերբակալման հրաման են տվել, որոնց կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպությանը մասնակցություն ունենալու մեջ։ Անկարան ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսին Թուրքիայի պետական հեղաշրջման կազմակերպման մեջ։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հանրապետության անվտանգության ուժերը սկսել են երկրի 45 նահանգներում զինվորականների ձերբակալման գործողություն։ «Ռեյդի» կենտրոնը հանդիսանում է Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքը։ Հաղորդվում է արդեն մեծ թվով սպաների ձերբակալության մասին։









































