Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն խնդրել է ԵՄ երկրներին միջնորդ դառնալ Իսպանիայի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման գործում՝ կապված հոկտեմբերի 1-ին ծրագրված անկախության հանրաքվեի հետ։ Իր խնդրանքով նամակը պաշտոնյան հրապարակել է թվիթերյան էջում։
ԵՄ 27 անդամներին ուղարկված նամակում Կոլաուն անհանգստություն է արտահայտում՝ պայմանավորված այն ծանր իրավիճակով, որը ստեղծվել է Կատալոնիայում, որտեղ գոյություն ունի սպառնալիք՝ ուղղված հիմնական իրավունքների ու ազատությունների դեմ։ Պաշտոնյան նշում է, որ նման սպառնալիքներ են հանդիսանում պետական համացանցային կայքերի փակումը, տեղի կառավարության անդամների ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանական ուժերի ուղարկումը Կատալոնիա՝ քաղաքացիների քվեարկությանը խոչընդոտելու համար։
Կոլաուն նաև նշել է, որ կատալոնական հարցն այլևս չի հանդիսանում միայն իսպանական հարց և պետք է քննարկվի եվրոպական մակարդակով։
I’ve sent a letter to 27 European mayors asking them to support our call for the EU to mediate between the Catalan & Spanish governments pic.twitter.com/8HFBw6nzqG
— Ada Colau (@AdaColau) September 28, 2017











































