«Հայաստանը ռուսախոս երկիր դարձնել չի ստացվի»,- այսօր «Հոդված 3» ակումբում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:
Ըստ նրա, սա լավ առիթ է՝ մեր լեզվի խնդիրների մասին խոսել. «Հայեցակարգը կանցնի, կգնա կմոռացվի, մենք էլի կշարունակենք լավ իմանալ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ռուսաց լեզուն կապում են կայսերական ազդեցությունների հետ: Բայց ես այստեղ քաղաքական բաղադրիչ չեմ ուզում տեսնել: Եթե վաղը մոնղոլական լեզուն աշխարհում լայն տարածում ստանա, մենք պետք է նստենք և սովորենք մոնղոլերենը»:
Մանրամասները՝ տեսանյութում








































