Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ամբողջ աշխարհից ավելի քան 800 հազար մուսուլմաններ հավաքվում են Մեքքայում (տեսանյութ)

Սաուդյան Արաբիան պատրաստվում է ընդունել ավելի քան 800 հազար մուսուլմանների ամբողջ աշխարհից, որոնք հաջ (ուխտագնացություն) են կատարում այս տարի, չնայած մզկիթի համալիրի վերակառուցմանը և Սաուդյան Արաբիայում գրանցված մահացու վտանգավոր վարակի մասին նախազգուշացումներին, հաղորդում է Russia Today-ը:

Իսլամական երկրներում քաղաքական սրված իրավիճակի ֆոնին Սաուդյան Արաբիան ձեռնարկում է աննախադեպ միջոցներ՝ հաջի քաղաքականացում թույլ չտալու համար:

Հաջի հարցերով նախարար Բանդար Ալ-Հաջարն ընդգծել է քաղաքական ակցիաներ անցկացնելու արգելքին հետևելու անհրաժեշտությունը: Նախարարի խոսքերով՝ երկիրն անում է ամեն ինչ, որպեսզի ընդունի որքան հնարավոր է շատ թվով ուխտագնացների: Նա նշել է, որ Մեքքայում ընթանում է հաջի ենթակառուցվածքի զանգվածային վերակառուցում, ինչի շնորհիվ քաղաքը հավելյալ հնարավորություններ կստանա ուխտագնացներին ընդունելու հարցում:

Հաջի ժամանակ նախատեսվում է գործարկել անվտանգության ոլորտում նորագույն ժամանակակից տեխնոլոգիաներ և սարքեր: Անվտանգության պահպանմանը կհսկեն նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության և հետախուզության ուժերը:

Մեքքայի մուտքի մոտ տեղադրվել են էլեկտրոնային դարպասներ՝ ուխտագնացների հոսքը կառավարելու համար: Բացի այդ, դարպասներով կարող են անցնել միայն այն հավատացյալները, որոնք համապատասխան թույլտվություն ունեն: Այս տարի Էր-Ռիադը ստիպված է եղել թագավորության գլխավոր մզկիթներում շինարարական աշխատանքների կապակցությամբ մուսուլման երկրների համար հաջի քվոտաները կրճատել:

Ականատեսների խոսքերով՝ վերջին տասնամյակում Մեքքան փոշոտ քաղաքից վերածվել է փայլող մեգապոլիսի, որտեղ կառուցվում են երկնաքերներ:

Հաջի ժամանակ, որն իսլամի հինգերորդ հիմնասյունն է, մուսուլմաններն ուխտագնացություն են կատարում դեպի Մեքքայի Մասջիդ Ալ-Հարամ մզկիթ: Հաջը սկսվում է մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսվա սկզբին: Ցանկացած մուսուլման իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է հաջ կատարի, եթե ի վիճակի է անել դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում