Արգենտինայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նացիստ հանցագործ Էրիխ Պրիբկեի աճյունը, որը վախճանվել է նախօրեին՝ 100 տարեկանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պրիբկեն մահացել է Իտալիայում, և այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ նա պետք է թաղվի կնոջ կողքին՝ Արգենտինայում: Սակայն Արգենտինայի ԱԳ նախարար Էկտոր Թիմերմանը հայտարարել է, որ իշխանությունները դա թույլ չեն տա:
«Արգենտինացիները երբեք չեն մոռանա և չեն ների նացիստների հանցագործությունները»,- գրել է Թիմերմանը Twitter-ի իր էջում:
Պրիբկեն մեղադրվել է 1944-ին Ադրիատիկ քարանձավներում զանգվածային գնդակահարությունների մեջ, երբ սպանվեցին 355 իտալացիներ: