«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ գիտական մրցույթի արդյունքներով հաղթող է դարձել ծագումով հայ, լեհ ուսանողուհի Կարինա Մովսիսյանը։ Աղջիկը հայտնաբերել է մեխանիզմ, որն ունակ է կանխել քաղցկեղային թարախակույտի զարգացումը։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Մրցույթի հաղթողները ստանում են հնարավորություն ստաժավորում անցնելու խոշոր միջազգային հետազոտական կազմակերպություններում։ Նրանց բաժին է հասնում նաև դրամական մրցանակ։
Ավելի վաղ Կարինան 3 մրցանակի էր արժանացել Լոս Անջելեսում անցկացված միջազգային մրցույթում. այդ ժամանակ մրցանակը տրվել էր Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը մասնակցության հրավերի և դրամական պարգևի տեսքով։








































