Tuesday, 07 05 2024
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը

Սերժ Սարգսյանն ընդունել է Ալեն Դանքնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվել: Ուրախությամբ արձանագրելով վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատանքը՝ Նախագահը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, և հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան:

Պետնախարար Ալեն Դանքնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Հանրապետության Նախագահին փոխանցելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ողջույններն ու բարեմաղթանքները՝ վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը ևս մեծ ցանկություն ունի զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները: Ալեն Դանքնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով այն օգտագործելու համար: Պետնախարար Դանքնը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև: Նախարար Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները, որոնց մասին առիթ է ունեցել խոսել նաև Հայաստանի խորհրդարանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է տարբեր ոլորտներում բարեփոխումները՝ ի շահ Հայաստանի պետականության ամրապնդման և զարգացման:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում