Այս շաբաթվա սկզբին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երկրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունն այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ի միանգամից մի քանի աղբյուրներ:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն չի հերքել, սակայն չի էլ հաստատել այս տեղեկությունը. «Վերջին չորս ու կես տարվա ընթացքում գլխավոր քարտուղարը նվիրվածության հատուկ զգացողությամբ, ուժերի գերլարումով աշխատում է գլոբալ մարտահրավերներին լուծումներ տալու համար: Նա կարծում է, որ երբ գա պատեհ պահը, ի վիճակի կլինի արտահայտել իր տեսակետն ապագայի վերաբերյալ»,- Նեսիրկեի խոսքերն է մեջբերում ITAR-TASS գործակալությունը:
Նոր թեկնածուների առաջադրումը պետք է կատարվի մինչև այս տարվա վերջը: ՄԱԿ-ում տեղեկացնում են, որ դեռ ոչ մի առաջադրում չի եղել:









































