«Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստին պաշտպանները դատարան են եկել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարով շապիկներով, որոնց վրա գրված է «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»: Փաստաբաններից Լուսինե Սահակյանն իր շապիկը տվել է մեղադրող Պետրոս Պետրոսյանին:
Չնայած որ դատական նիստը պետք է սկսվեր ժամը 11:00-ին, սակայն Արտուշ Գաբրիելյանը, առանց նիստերի դահլիճ գալու, նիստը հետաձգեց:
Մանրամասները՝ ավելի ուշ







































