Սիրիայում անօրինական զինված կազմավորումներից ավելի քան 800 գրոհայիններ անցել են Սիրիայի կառավարական ուժերի կողմը, հայտնում է Սիրիական հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել համապատասխան հայցաթերթիկի լրացումից հետո։
«Հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում գործող ջոկատներից մեկի ավելի քան 800 անդամ անցել է Սիրիայի կառավարական զորքերի շարքերը»,-ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ Հոմս նահանգի Դեր էլ-Ֆարդիս բնակավայրում իրենց կարգավիճակը շտկել են 63 գրոհայիններ։








































