Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Գեղարքունիքի մարզում 57-ամյա տղամարդը 11-ամյա տղային բռնաբարել է, երբեմն օրը մի քանի անգամ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Վարդգես Շահնազարյանի գործի դատավարությունը:

57-ամյա Վարդգես Շահնազարյանը մեղավոր է ճանաչվել 11 տարեկան տղայի նկատմամբ մի քանի դրվագով անառակաբարո գործողություններ, բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հունիսի 18-ից մինչև 28-ը Վարդգես Շահնազարյանն օգտվել է անչափահաս տղայի անօգնական վիճակից, սթրեսի ու վախի ազդեցության տակ գտնվելու հանգամանքից և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել՝ աստիճանաբար ավելի ու ավելի համարձակ դառնալով, վերջին օրը նույնիսկ օրվա տարբեր ժամերին է փորձել հագուրդ տալ իր կրքերին:

Սկզբում Վարդգեսն իր գործողությունները «խաղ» է անվանել, տղային ասել՝ արի խաղանք, գնանք հով տեղ պառկենք ու խաղանք:

Հետո ավելի ու ավելի համարձակություն ձեռք բերելով՝ սկսել է բռնությամբ տղային ենթարկել իրեն:

Վարդգեսն ու տղան համագյուղացուն պատկանող կովերն էին պահում, ահա թե ինչու էին առավոտից իրիկուն միասին լինում արձակ դաշտերի ամայության մեջ:

Տղան արձակուրդի օրերին աշխատանք էր գտել, որ օգնի ընտանիքին, կարծես թե տարիքով համագյուղացու հետ աշխատելը նրան ոչ մի վտանգ պիտի չսպառնար:

Տղայի հարազատների մտքով չի անցել կասկածել, վատ բան մտածել երեխայի «գործընկերոջ»՝ իրենց համագյուղացու մասին, տղան էլ վախեցել է հենց առաջին օրը տեղյակ պահել ընտանիքին, գոնե նախրի տիրոջը զգուշացնել, գոնե մորը պատմել կամ էլ ուղղակի հրաժարվել այդ մարդու հետ աշխատելուց:

Հիշյալ տասն օրերի ընթացքում չափահաս տղամարդն ու տասնմեկամյա տղան ամեն օր առավոտյան 8-ն անց 30-ից մինչև 19-ը միասին արոտավայրում են եղել:

Վարդգեսը սկզբում սկսել է անպարկեշտ կերպով հպվել տղային, «ըմբշամարտելու» անվան տակ այլ գործողությունն է կատարել, հետո, տեսնելով, որ տղան ամոթից ոչ ոքի ոչինչ չի պատմում, նա ավելի «առաջ է գնացել» իր հանցավոր գործողություններում:

Հայտնի չէ, թե ուր կհասներ Վարդգեսը տղայի նկատմամբ սեքսուալ գործողություններն այսպես զարգացնելով, եթե հունիսի 28-ին ավանի բնակիչներից մեկն այդ վայրով անցնելիս չտեսներ պառկած Վարդգեսին:

Նա ձայն է տվել, Վարդգեսը չի պատասխանել: Համագյուղացին կասկածել է, մոտեցել, Վարդգեսին քաշել մի կողմ ու տեսել է կծկված երեխային:

Համագյուղացին ամոթանք է տվել Վարդգեսին, իսկ երեխային ուղեկցել է մինչև տուն, զգուշացրել, որ Վարդգեսից հեռու մնա:

Բայց երեխան, պատասխանատվության զգացումից նեղվել է, մտածել, թե ինքը պարտավոր է կովերի մոտ լինել, չի կարող առանց նախրի տիրոջը զգուշացնելու աշխատանքը թողնել:

Նա շորերը փոխել է, նորից գնացել արոտավայր:

Երբ երեկոյան Վարդգեսի հետ կովերը ավան են բերել, այն նույն համագյուղացին, նորից նրանց միասին տեսնելով, ավելի է զայրացել, մոտեցել, ամոթանք տվել Վարդգեսին, ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին:

Պատահածի մասին նա հայտնել է ինչպես կովերի տիրոջը, այնպես էլ տղայի հորեղբորը:

Վերջինս նույն երեկոյան գնացել է Վարդգեսի տուն, ծեծի ենթարկել նրան:

2013 թվականի հուլիսի 2-ին Վարդգես Շահնազարյանն արգելանքի տակ է առնվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ, 142 հոդվածի 1-ին, 142 հոդվածի 2-րդ մասերով՝ 6 դրվագ հանցավոր գործողությունների համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Վարդգես Շահնազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն անառակաբարո գործողություններ կատարելու համար: Նա հայտնել է, որ երբ համագյուղացին հունիսի 28-ին նկատել է իրեն ու տղային, իրենք պարզապես խոտերի մեջ ըմբշամարտելիս են եղել:

Տուժողը դատարանում հայտնել է, թե պատահածի մասին ոչ ոքի չէր պատմում՝ վախենալով Վարդգեսից, քանի որ նա իրեն սպառնացել էր:

Տղան հայտնել է նաև, որ Վարդգես Շահնազարյանի կողմից իր նկատմամբ, իր կամքին հակառակ անբարո արարքներ կատարելու ժամանակ ակտիվ դիմադրություն չի ցուցաբերել, քանի որ դա անիմաստ է համարել՝ իրենց միջև ուժերի անհավասարության պատճառով: Օգնություն էլ չի կանչել, որովհետև արոտավայրում այլ մարդիկ չեն եղել:

Ընդհանրապես, ծանր իրավիճակում հայտնված տղան կարծես իրեն լրիվ մենակ է զգացել աշխարհում…

Ընդհանուր իրավասության դատարանը Վարդգես Շահնազարյանին վերջին հաշվով դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում