«Մալագա»-ի դարպասապահ Վիլի Կաբալյերոն կարող է համալրել «Մանչեսթեր Սիթի»-ի կազմը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին դիտում է տաղանդավոր ֆուտբոլիստին որպես Ջո Հարթին փոխարինող: Հիշեցնենք, որ վերջինս` անկայուն խաղ ցուցադրելու պատճառով կորցրել է ակումբի ղեկավարության վստահությունը:
Կաբալյերոյի հրաժարագինը 20 մլն եվրո է կազմում: Սակայն «Սիթի»-ի ղեկավարները չեն պատրաստվում այդքան գումար վճարել: Վիլի Կաբալյերոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:





































