Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խնդրում է աջակցություն ցուցաբերել առաջին հերթին մանկական սննդով, քանի որ դրա սղությունն առավելագույնս սուր է զգացվում պատերազմական գործողությունների ճիրաններում հայտնված երկրում: Այս մասին RIA Novosti-ում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Իսահակ Բարակատը:
«Մենք խնդրանք ենք փոխանցում Սիրիայի սոցիալական հարցերով նախարարության, ինչպես նա Դամասկոսում Կարմիր խաչի անունից՝ օգնել փոխանցելու Սիրիային մանկական սնունդ»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ն հրաժարվում է մատակարարումներից:
«Սիրիայի սոցիալական պաշտպանության նախարարությունը մեզ հայտնում է, որ փոքրիկ երեխաներին կերակրելու համար ոչինչ չկա: Արևմուտքի մի շարք երկրների կողմից սահմանված միակողմանի տնտեսական պատժամիջոցների պատճառով Սիրիա մանկական սնունդ չի մատակարարվում»,-ասել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության փոխնախագահ Ելենա Ագապովան:
Ագապովայի խոսքով՝ միության մոսկովյան մասնաճյուղն արդեն դրամահավաք է անցկացնում:









































