Friday, 19 06 2026
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը

Բաքուն ստացավ ինչ ուզում էր, Երևանը հրաժարվեց բանակցությունները վերսկսելու իր գլխավոր պայմանից

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, ըստ էության` ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախօրեի հանդիպումը և նախապատրաստելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Ընդհանուր ձևակերպումներով հարուստ հայտարարությունը թվում է` չունի որևէ դիվանագիտական ենթատեքստ և միայն փաստերի շարադրանք է: Սակայն այդպես է միայն արտաքուստ, առաջին հայացքից, որովհետև փաստաթղթում, ըստ էության, շարադրվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հնարավոր օրակարգը: «Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց հանձնառությունն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է միջնորդների հայտարարության տեքստում:

Ինչպես նկատում ենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգից սահուն կերպով դուրս է մնացել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության պահանջը և գործընթացը տեղափոխվել է կարգավորման բովանդակային քննարկման հարթություն: Համենայն դեպս, սա համանախագահության առաջին հայտարարությունն է, որտեղ բառ անգամ չկա Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա հայկական դիվանագիտության հերթական պարտությունն է, որովհետև Երևանը փաստացի հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո իր որդեգրած համարժեք մարտավարությունից, թե հնարավոր չի համարում կարգավորման գործընթացի վերսկսումը, քանի դեռ շփման գծում նեդրված չեն հետաքննության մեխանիզմները:

Կարող ենք գալ հետևության, որ Մոսկվայի հետևողական ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա տվեցին իրենց արդյունքը և ղարաբաղյան գործընթացը վերադարձավ ի շրջանս յուր, այսինքն` այն վիճակին և ստատուս-քվոոյին, որոնք առկա էին մինչև 2016-ի ապրիլը և, ըստ էության, հանգեցրեցին քառօրյա պատերազմին: Ի դեպ, խորապես համոզված ենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի սկանդալային ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովում պատահականություն չէր և խորհրդանշում էր հենց Երևանի ղարաբաղյան քաղաքականության մեջ տեղի ունեցած մարտավարական շրջադարձը:

Դրա մասին է անուղղակիորեն խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Բաքուն համաձայնվել է ընդունել համանախագահների որոշ առաջարկներ՝ «առարկայական» բանակցությունները վերականգնելու համար: Շատ ավելի մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթի և միջազգային հանրությանը հասցեագրված շանտաժի ֆոնին: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թվականի ապրիլին»,- մի քանի օր առաջ Նյու Յորքում հայտարարել էր Իլհամ Ալիևը: Երբ այս հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ապա ակամայից լեգիտիմացնում են նաև նոր պատերազմ սկսելու Ալիևի շանտաժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում