«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները այսօր կրկին Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Փակ շուկա՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Փակ շուկայի աղճատման դեմ:
Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ էին անում չօգտվել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից:
Փակ շուկայի մոտ բողոքի ակցիային դեմ դուրս եկան Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, որոնք էլ իրենց հերթին սկսեցին բողոքի ակցիայի մասնակիցներին համարել օլիգարխներ, վարձու զինվորներ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































